Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ռուսաստանը «persona non grata» է հայտարարել Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագետներին

Ռուսաստանը «persona non grata» է հայտարարել Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի 
դիվանագետներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը Շվեդիայի Թագավորության, Լեհաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունների դիվանագետներին «persona non grata» է հայտարարել՝ ապօրինի բողոքի ակցիաներին մասնակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:

«Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել Շվեդիայի դեսպանը, Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը և Գերմանիայի դեսպանորդը: Դիվանագետներին բողոք է հայտնվել այն առնչությամբ, որ Շվեդիայի և Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունների դիվանագիտական առաքելության աշխատակիցները Սանկտ Պետերբուրգում, իսկ Գերմանիայի դեսպանատան աշխատակիցը՝ Մոսկվայում, հունվարի 23-ին մասնակցել են ապօրինի բողոքի ակցիաներին: Ընդգծվել է, որ նրանց այդ գործողություններն անընդունելի են և չեն համապատասխանում իրենց դիվանագիտական կարգավիճակին»,- ասված է հաղորդագրությունում:

Դեսպանությունների և հյուպատոսությունների նշված աշխատակիցները պարտավորվել են մոտ ժամանակներս լքել Ռուսաստանի Դաշնության սահմանները:

«Ապօրինի բողոքի ակցիաներին մասնակցած դիվանագետները հայտարարվել են «persona non grata»: Ռուսական կողմն ակնկալում է, որ հետագայում Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագիտական առաքելությունները և իրենց աշխատակազմերը խստորեն կհետևեն միջազգային իրավունքի նորմերին»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am