Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը ԵՄ-ի հետ հարաբերություների բարելավվման հույս ունի Բորելի՝ Մոսկվա այցից հետո

Ռուսաստանը ԵՄ-ի հետ հարաբերություների բարելավվման հույս ունի Բորելի՝ Մոսկվա այցից հետո

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հույս ունի, որ Եվրամիության հետ հարաբերություները կբարելավվեն ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մոսկվա այցի արդյունքում, որը պլանավորված Է փետրվարի 4-6-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ԵՄ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր կլինի արդյոք փոքր-ինչ ջերմացնել Ռուսաստանի եւ ԵՄ-ի հարաբերություներն այդ այցի արդյունքում, նա ասել Է. «Հուսով եմ՝ այո: Սակայն ես չեմ կարող ասել, որ հարաբերություները շատ սառն են»:

Կողմերի միջեւ պարտավուրագրերը շարունակվում են, նշել Է նա: «Օրինակ, վերջերս կոնսուլտացիաներ են տեղի ունեցել առեւտրա-քաղաքական հարցերի շուրջ, անհատական տվյալների պաշտպանության շուրջ, գործնականում մշտապես տեղի Է ունենում ժամացույցների ստուգում Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրագործման ուղղությամբ»,-պատմել Է նա: Ռուսաստանում կցանկանային, որպեսզի այն այցերը, որոնք նման են Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի Մոսկվա նախանշված ժամանմանը, ավելի հաճախակի լինեն, հայտարարել Է Վլադիմիր Չիժովը:

«Իհարկե»,-պատասխանել Է նա այն հարցին, թե ՌԴ-ում կցանկանային, որպեսզի ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի մասնակցությամբ այցերն ու հանդիպումները Մոսկվայում կամ Բրյուսելում ավելի հաճախակի լինեն: «Նախորդ այդպիսի այցը Ռուսաստան իրանականցրել Է Ֆեդերիկա Մոգերինին՝ Ժոզեպ Բորելի նախորդը նրա ներկայիս պաշտոնում: Եվ դա եղել Է 2017 թվականի ապրիլին: Թեեւ, իհարկե, այն ժամանակվանից եղել են նաեւ հեռախոսազրույցներ, նաեւ հանդիպումներ տարբեր միջոցառումների կողասրահներում, բայց լիարժեք այցեր չեն եղել»,-հիշեցրել Է Չիժովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am