Միջազգային

5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հոկայդոյի ափերին

1 րոպեի ընթերցում

5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հոկայդոյի ափերին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի ամենահյուսիսային Հոկայդո կղզու ափերին: Այդ մասին հաղորդել Է Գլխավոր օդերեւութաբանական վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օջախն ընկած Է 130 կիլոմետր խորության վրա: Ցնցումների առավելագույն ուժը կազմել Է չորս բալ՝ ըստ Ճապոնիայում ընդունված յոթբալանոց սանդղակի:

Դրանք զգացվել են չորս պրեֆեկտուրաներում: Ցունամիի սպառնալիք չկա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում