Միջազգային

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը հրատապ լուծում պահանջող հարց են համարում

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը հրատապ լուծում պահանջող հարց են համարում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը պետք Է միասին աշխատեն Կորեական թերակղզու հրթիռա-միջուկային հիմնախնդրի լուծման վրա: Ինչպես հունվարի 27-ին հայտնել Է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը, հեռախոսազրույցի ընթացքում այս համաձայնությանն են եկել արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնվել են, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը հրատապ լուծում Է պահանջում եւ պայմանավորվել են սերտորեն համագործակցել այդ ուղղությամբ»,- ասված Է փաստաթղթում:

Նշվում Է, որ զրույցի ընթացքում Կան Գյոն Հվան Բլինկենին շնորհավորել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում հաստատվելու առթիվ՝ նշելով, որ նա երկկողմ ռազմա-քաղական դաշինքի գործառման, ինչպես աեւ Կորեական թերակղզու խնդիրների հետ կապված հարցերի խորն ըմբռնում ունի:

Նախարարները նաեւ պայմանավորվել են փոխգործակցել այնպիսի գլոբալ մարտահրավերների դեմ պայքարի հարցում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը եւ կորոնավիրուսային համավարակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում