Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

AstraZeneca-ն հերքել Է տարեցների վրա իր պատվաստանյութի ցածր արդյունավետության մասին հաղորդագրությունները

AstraZeneca-ն հերքել Է տարեցների վրա իր պատվաստանյութի ցածր արդյունավետության մասին հաղորդագրությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: AstraZeneca դեղագործական ընկերությունը «միանգամայն սխալ» Է համարել գերմանական Handelsblatt եւ Bild թերթերի հաղորդագրություններն այն մասին, որ իր կողմից մշակված պատվաստանյութի արդյունավետությունը 65-ից բարձր տարիքի անձանց մոտ կազմում Է միայն 8 տոկոս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

AstraZeneca-ի գրավոր պատասխանում ասվում Է, որ Մեծ Բրիտանիայի պատվաստումների եւ իմունիզացիայի միավորված կոմիտեն աջակցում Է պատվաստանյութի օգտագործմանը տարեց մարդկանց շրջանում, եւ պատվաստանյութի նկատմամբ ուժեղ իմունային պատասխանը հայտնաբերվել Է հետազոտության մասնակիցների այս խմբի արյան անալիզի արդյունքում: Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA), ինչպես սպասվում Է, AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառմանը հավանություն կտա մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը:

Եվրամիությունը, ավելի վաղ ստորագրված համաձայնագրին համապատասխան, պետք Է պատվաստանյութի 100 մլն չափաբաժին ստանա այս տարվա առաջին եռամսյակում: Բայց երկյուղ կա, որ այն կստանա այդ քանակության միայն կեսը, որը կապված Է արտադրական հարցերի հետ: AstraZeneca-ի գլխավոր գործադիր տնօրեն Պասկալ Սորիոյի հետ հունվարի 25-ին կայացած զրույցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ընկերությունից պահանջել Է պարտավորագրային պարտավորությունների կատարում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am