Միջազգային

Բայդենը հայտարարել Է Ռուսաստանի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Բայդենը հայտարարել Է Ռուսաստանի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ պատրաստ Է խնդրահարույց հարցեր քննարկել ռուսական կողմի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պետության ղեկավարի խոսքով՝ ինքը Մոսկվայի հետ կապված թեմաների վերաբերյալ զանազան տեղեկատվության հարցում Է արել գերատեսչություններին:

Միեւնույն ժամանակ, ընդգծել Է նախագահը, Միացյալ Նահանգները կարող Է նաեւ համագործակցել Ռուսաստանի հետ, մասնավորապես, ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ-3) կրճատման եւ սահմանափակման հարցում: «Մենք կարող ենք նաեւ ի շահ մեր երկրների գործել ՌՀՍ-3-ի երկարացման հարցում, եւ հստակ հասկանալ տալ Ռուսաստանին, որ մենք շատ ենք անհանգստացած` լինի դա Նավալնիի հետ կապված պահվածքով, Solar Winds-ի հետ կապված իրադրությամբ կամ Աֆղանստանում ամերկացիների գլխի համար պարգեւի մասին հաղորդագրություններով»,-ասել Է Բայդենը: Բոլոր մեղադրանքները Մոսկվան քանիցս հերքել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում