Միջազգային

ԱՄՆ Սենատում Թրամփի իմփիչմենթի դատավարությունը կմեկնարկի փետրվարի 8-ին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատում Թրամփի իմփիչմենթի դատավարությունը կմեկնարկի փետրվարի 8-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի դատավարությունը կսկսվի փետրվարի 8-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, այս մասին հայտնել է Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերը:

Ժամանակացույցի համաձայն՝ Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի՝ հունվարի 25-ի ուշ երեկոյան Թրամփի դեմ իմփիչմենթի մեղադրանք կփոխանցի, իսկ երեքշաբթի օրը նախնական վարույթ կլինի: Այնուհետև Թրամփի իրավաբանական թիմը ժամանակ կունենա նախապատրաստել գործը:

«Սենատը դատավարություն կանցկացնի Դոնալդ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ», - ասել է Շումերը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 13-ին հավանության էր արժանացրել Դոնալդ Թրամփի իմփիչմենթի մասին բանաձևը.փաստաթղթում մեղադրանքի հոդվածն ընդամենը մեկն էր՝ խռովության հրահրումը։ Այսպիսով Թրամփը դարձել է երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որը երկու անգամ ենթարկվել է իմփիչմենթի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում