Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ-ի տարբեր քաղաքներում իրավապահները ձերբակալում են Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին

ՌԴ-ի տարբեր քաղաքներում իրավապահները ձերբակալում են Ալեքսեյ Նավալնիի 
կողմնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները, ովքեր փորձում էին չարտոնված ակցիա կազմակերպել, ձերբակալվել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Interfax»-ը, իրավապահները արդեն իսկ ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի Մոսկվայի շտաբի համակարգող Օլեգ Ստեպանովը:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չարտոնված ակցիաների կապակցությամբ նախազգուշացրել է, որ իրավապահների նկատմամբ յուրաքանչյուր սադրանք եւ նրանց օրինական պահանջներին չենթարկվելը կհետաքննվեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել Հեռավոր Արևելքում: Բողոքի ակցիաներ են կազմակերպվել Խաբարովսում, Վլադիվոստոկում, Չիտայում, Ուլա Ուդեյում և այլ քաղաքներում: Հաղորդվել էր մի քանի տասնյակ անձանց ձերբակալության մասին: 

 Նավալնիի շտաբները կոչ են արել հունվարի 23-ին ակցիաներ անցկացնել ՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ոչ մի քաղաքում նման ակցիաները արտոնված չեն եղել: Այժմ ռուս իրավապահները շարունակում են բերման ենթարկել ակցիաների մասնակիցներին:

 

                                                                                                                                 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]