Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հոնկոնգը Covid-ի պատճառով հազարավոր մարդկանց արգելել է տնից դուրս գալ

Հոնկոնգը Covid-ի պատճառով հազարավոր մարդկանց արգելել է տնից դուրս գալ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգում հազարավոր մարդկանց հրահանգվել է մնալ իրենց տներում, իշխանությունները ամենաաղքատ և խիտ բնակեցված թաղամասերից մեկում պայքարում են Covid-ի դեպքերի բռնկման դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:

Հրամանն արգելում է Հորդանանի հարևանությամբ գտնվող Կովլուն թերակղզու բազմաթիվ բնակելի շենքերում ապրող շուրջ 10 հազար մարդու լքել իրենց բնակարանները, քանի դեռ նրանք չունեն թեստի բացասական արդյունք:

Պաշտոնյաները նշել են, որ նախատեսում են 48 ժամվա ընթացքում թեստավորել այդ գոտում գտնվող բոլոր անձանց: Առողջապահության նախարար Սոֆիա Չանը լրագրողներին ասել է, որ բնակիչները ստիպված կլինեն մնալ իրենց տարածքում ՝ վարակի փոխանցումից խուսափելու համար, մինչև ստանան իրենց թեստի արդյունքները:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ յուրաքանչյուր ոք, ով վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան երկու ժամ եղել է այդ տարածքում, նույնպես պետք է թեստ հանձնի մինչև շաբաթ օրվա վերջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]