Հասարակական

Հայաստանում համաճարակային իրավիճակը բավականին կառավարելի է. Անահիտ Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում համաճարակային իրավիճակը բավականին կառավարելի է. Անահիտ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը Հայաստանում համաճարակային իրավիճակը գնահատում է բավականին կառավարելի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Ավանեսյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Միաժամանակ, նա անընդունելի համարեց արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին պնդումները: Հարցին՝ համամի՞տ է, որ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, Ավանեսյանը նշեց. «Խոսել տապալման մասին՝ ընդունելի չէ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում