Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բայդենի երդմնակալության արարողությանը ներկա կգտնվեն ԱՄՆ նախկին նախագահներից երեքը

Բայդենի երդմնակալության արարողությանը ներկա կգտնվեն ԱՄՆ նախկին 
նախագահներից երեքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկա կգտնվեն ԱՄՆ նախկին նախագահներից երեքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացրել է ընտրված նախագահի գրասենյակը:

Երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Վաշինգտոն են ժամանել նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման: 96-ամյա նախկին նախագահ Ջիմի Քարտերը Բայդենի երդմնակալությանը ներկա չի գտնվի առողջական խնդիրների պատճառով:

Հեռացող նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հեռացել է Վաշինգտոնից, ուղևորվելով Ֆլորիդա:

Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին, տեղական ժամանակով 12:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]