Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը տրամադրված չԷ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ. Պեսկով

ԱՄՆ-ը տրամադրված չԷ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ. Պեսկով
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եղել Է, կա եւ կլինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման կողմնակիցը, բայց արդեն մի քանի տարի նրա տրամադրվածությունը փոխադարձություն չի գտնում օվկիանոսից այն կողմ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դուք գիտեք, որ Պուտինը եղել Է, կա եւ մնալու Է ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման կողմնակիցը, որովհետեւ առանց երկու տերությունների նորմալ հարաբերությունների հնարավոր չԷ խոսել կայուն խաղաղության մասին: Ցավոք, Պուտինի այդ տրամադրվածությունը վերջին բավականին երկար տարիների ընթացքում փոխադարձություն չի գտնում օվկիանոսից այն կողմ»,-լրագրողներին ասել Է Պեսկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]