Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Pfizer-ը եւ BioNTech-ը կավելացնեն կարողությունները COVID-19 պատվաստանյութի արտադրության համար

Pfizer-ը եւ BioNTech-ը կավելացնեն կարողությունները COVID-19 պատվաստանյութի 
արտադրության համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Pfizer եւ BioNTech ընկերությունները ծրագիր են մշակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունն ավելացնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասված է ընկերությունների հայտարարության մեջ:

«Pfizer-ը եւ BioNTech-ը մշակել են պլան, որը թույլ կտա ավելացնել արտադրական հզորությունները Եվրոպայում և ավելի մեծ չափաբաժին մատակարարել երկրորդ եռամսյակում»,-  տեղեկացնում են ընկերություններից:

Նշվում է, որ արտադրության արդիականացումը ժամանակավորապես կհանգեցնի մատակարարումների ծավալների կրճատմանը:

«Մենք կվերադառնանք Եվրոպական միություն մատակարարումների նախնական ժամանակացույցին այս շաբաթ, որը կսկսվի հունվարի 25-ին»,- հայտնում են ընկերությունները:

Ավելի վաղ Եվրամիության մի շարք երկրներ հայտարարել էին, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր են ստանում սպասվածից քիչ քանակությամբ և բողոքել էին պատվաստանյութի ապագա մատակարարումների անորոշ ժամկետներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am