Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե

Զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները հրավիրվել են ՀՀ քննչական 
կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների և անհայտ կորած զինծառայողների ծնողները հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն՝ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից սեպտեմբերի 27-ից սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում համապատասխան զորամասերի պաշտոնատար անձանց կողմից պատերազմի ժամանակ իշխանության անգործություն կամ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով՝ այսօր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն էին հրավիրվել զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողները՝ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով»,- ասաց Եգանյանը:

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել զինվորական քննչական գլխավոր վարչություն մոտ` պահանջելով քննիչներից ամենասեղմ ժամկետում քննել սպայակազմին վերաբերող քրեական գործերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am