Սպորտ

«Ռոմա»-ն խուսափեց պարտությունից «Ինտեր»-ի դեմ խաղում. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ

1 րոպեի ընթերցում

«Ռոմա»-ն խուսափեց պարտությունից «Ինտեր»-ի դեմ խաղում. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ինտեր»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում առաջին հանդիպման հաշվիը բացեցին մայրաքաղաքային թիմի ֆուտբոլիստները: Ստանալով Հենրիխ Մխիթարյանը փոխանցումը,17-րդ րոպեին աչքի ընկավ Պելեգրինիին: Երկրորդ կեսում, սակայն, «Ինտեր»-ը ոչ միայն վերականգնեց հաշվի հավասարությունն, այլ առաջ անցավ: Նախ գոլը խփեց Սկիրինիարին և հետո էլ Հակիմին: Սակայն խաղավարտին մոտ «Ռոմա»-ն կարողացավ խուսափել պարտությունից Մանչինիի գնդակի շնորհիվ: «Ռոմա»-«Ինտեր»` 2:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 34 միավոր: «Ինտեր»-ը 37 միավորով 2-րդն է, իսկ առաջատարը 40 միավորով «Միլան»-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում