Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չինաստանի բնակիչները COVID-19-ի դեմ պատվաստանյութը կստանան անվճար

Չինաստանի բնակիչները COVID-19-ի դեմ պատվաստանյութը կստանան անվճար

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի բնակիչները կկարողանան անվճար պատվաստվել COVID-19- ի դեմ պատվաստանյութերը հանրության համար հասանելի դառնալուն պես: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին ճեպազրույցում հայտնել է Չինաստանի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինը:

«Ռիսկի խմբում գտնվողներին կորոնավիրուսի դեմ պատվաստելու՝ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին մեկնարկած գործընթացի բոլոր մակարդակներում կառավարությունը, պատվաստումը խթանելու համար, երաշխավորում է ծախսերի կազմակերպումը և բաշխումը: Ֆիզիկական անձինք պատվաստանյութի և պատվաստման համար որևէ ծախս չեն կատարելու»,-ասել է Ցզեն Իսինը:

Նա նաև տեղեկացրել է, որ պատվաստումների գործընթացում նկատվել են դեպքեր, երբ որոշ տեղերում բնակչությունից գումար են պահանջել: Դրանից հետո եղել է հրահանգ այն մասին, որ այդ խնդիրն անմիջապես լուծվի:

Ավելի վաղ նշվել էր, որ առաջին փուլում պատվաստանյութ կստանան մաքսային ծառայության տեսուչները, ծովամթերքի շուկայի աշխատակիցները, նրանք, որոնք զբաղված են ծովային և ավիացիոն բեռնափոխադրումներով, ինչպես նաև հասարակական տրանսպորտի աշխատակիցները: Բացի այդ, պատվաստում կիրականացվի նաև այն մարդկանց, որոնք աշխատանքի կամ ուսման նպատակով մեկնում են համաճարակային առումով բարդ իրավիճակ ունեցող երկրներ: Երկրորդ փուլում պատվաստվողների շրջանակը կընդլայնվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am