Միջազգային

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ԱՄՆ-ում մեկ օրում ավելացել է 180 հազարով

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ԱՄՆ-ում մեկ օրում ավելացել է 180 հազարով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ԱՄՆ-ում աճել է ավելի քան 180 հազարով, մահացել է 1903 մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Ջոնս Հոփքինսի հետազոտությունների մասնավոր համալսարանը, որը հավաքագրում է դաշնային, տեղական իշխանությունների, ԶԼՄ-ների և այլ հասանելի աղբյուրների տվյալները:

Համալսարանի տվյալներով՝ անցած 24 ժամվա ընթացքում հաստատվել է 180 477 նոր դեպք:

Կորոնավիրուսի տարածման սկզբնական փուլից մինչ օրս ԱՄՆ-ում գրանցվել է ավելի քան 20, 8 մլն դեպք, մահացել է ավելի քան 353 հազար վարակակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում