Մշակույթ

Երևանի կամերային երգչախումբը Սուրբ Ծնունդին նվիրված առցանց համերգ կցուցադրի

1 րոպեի ընթերցում

Երևանի կամերային երգչախումբը Սուրբ Ծնունդին նվիրված առցանց համերգ կցուցադրի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացնի համերգ՝ ձայնագրված հատուկ Ամերիկայի հայկական թանգարանի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժշտասերները համերգը կարող են ունկնդրել հունվարի 5-ին՝ ժամը 22:30-ին:

Երջանկահիշատակ մաեստրո Հարություն Թոփիկյանի հիմնադրած երգչախումբը համերգի ընթացքում հանդես է գալիս Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ: Հնչում են Կոմիտասի, Կոնստանտին Պետրոսյանի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրանց Գրուբերի և այլ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ:

Համերգն իրականություն է դարձել թանգարանի համերգային շարքի ղեկավար մաեստրո Կոնստանտին Պետրոսյանի և Dadourian Foundation-ի ջանքերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում