Իսրայելցի զինվորականների ճանապարհին պայթուցիկ սարք է գործել Լիբանանի հետ սահմանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հետ սահմանին գտնվող Ուդեյսի բնակավայրի շրջանում Իսրայելի բանակի պարեկային ծառայության ճանապարհին պայթուցիկ սարք է գործել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» լիբանանյան հեռուստատեսությունը:
«Իսրայելի պարեկային ծառայությունն այսօր առավոտյան պայթել է Ուդեյսիի սահմանային բնակավայրի գրավյալ հատվածում», - հայտնում է հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով ՝ վիրավորվել է մի քանի իսրայելցի զինվորական: