Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ-ն իրեն թույլ չի տալիս միջամտել ԱՊՀ երկրների ներքին խնդիրներին. Դաշնային խորհրդի նախագահ

ՌԴ-ն իրեն թույլ չի տալիս միջամտել ԱՊՀ երկրների ներքին խնդիրներին. Դաշնային 
խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չի միջամտում ԱՊՀ երկրների ներքին խնդիրներին, բայց պատրաստ է աջակցություն ցուցաբերել համապատասխան խնդրանքի դեպքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ»-ն, այդ մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Ռուսաստանն իրեն թույլ չի տալիս միջամտել ներքին խնդիրներին և ԱՊՀ տարածքում, և ցանկացած այլ երկրում։ Բայց մենք միշտ պատրաստ ենք աջակցել, եթե մեզ դիմեն այդ հարցով, բայց մենք չենք պարտադրում մեր տեսակետը, չենք փորձում ինչ-որ քայքայիչ գործողություններով ազդել այս կամ այն իրավիճակի վրա: Չնայած այս ամենին, լավ գիտենք և հասկանում ենք, որ շատ գործընթացներ, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, տեղի են ունենում մի շարք պետությունների ակնհայտ միջամտությամբ»,- ասել է Մատվիենկոն և հավելել, որ այդ ամենը հանգեցնում է շատ լուրջ հետևանքների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]