Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով ավելի քան 1 մլն վարակվածներով երկրների թիվը հասել Է 16-ի

Կորոնավիրուսով ավելի քան 1 մլն վարակվածներով երկրների թիվը հասել Է 16-ի

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն երկրների թիվը, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսով 1 միլիոնից ավելի վարակվածներ, ավելացել Է մինչեւ 16. Պերուում հայտնաբերել են 1 000 153 ախտահարված, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Միաժամանակ աճում Է վարակվածների թիվը նաեւ Եվրոպայում, որտեղ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի նոր ծագումնաբանական տարբերակ:

Թագավորության իշխանությոնները ենթադրում են, որ այն կարող Է զգալիորեն ավելի վարակելի լինել, քան վարակի սկզբնական տարբերակը: ՏԱՍՍ-ի հաշվարկների համաձայն, որոնք կատարվել են իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա, աշխարհում ախտահարվածների քանակը մոտեցել Է 78 միլիոնին: Այսպիսով, մոլորակի մասշտաբներով վարակվածների բաժինը կազմում Է բնակչության ավելի քան 1 տոկոսը: Վարակվածների թվով աշխարհի առաջատարներն են մնում ԱՄՆ-ը (18,21 միլիոն), Հնդկաստանը (10,1 միլիոն), Բրազիլիան (7,32 միլիոն): Ռուսաստանն այս ցուցանիշով գտնվում Է աշխարհում չորրորդ տեղում 2,93 միլիոն վարակվածներով:

ՏԱՍՍ-ի հաշվարկներով, որոնք կատարվել են պաշտոնական տվյալների հիման վրա, վարակվել Է յուրաքանչյուր 50-րդ ռուսաստանցին կամ բնակչության 2 տոկոսը: Պերուն դարձել Է 16-րդ երկիրը, որտեղ COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել Է 1 միլիոնը: Մոտ ժամանակներս 1 միլիոն վարակվածների նշագիծը կանցնեն Ուկրաինան (989,6 հազար) եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը (940,2 հազար): Գերմանիայում արձանագրել են վարակի պատճառով մահացության օրական հակառեկորդը. մեկ օրում այնտեղ մահացել Է 962 վարակված, ինչը եռապատիկ մեծ Է գարանային առավելագույններից: 1 միլիոն բնակչի հաշվով ամենից շատ մահացածները Բելգիայում են (1,62 հազար), Իտալիայում (1,15 հազար), Պերուում (1,12 հազար), Իսպանիայում (1,05 հազար) եւ Մեծ Բրիտանիայում (հազար): ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչին բաժին Է ընկնում 997 մահ, Ռուսաստանում՝ 356: Կորոնավիրուսի պաճառով մահացածների ամենամեծ թիվն ամբողջությամբ վերցված ԱՄՆ-ում Է (332,6 հազար), Բրազիլիայում (188,2 հազար), Հնդկաստանում (146,4 հազար): ՌԴ-ում մահացել Է 52,5 հազար վարակված: Մեծ Բրիտանիայում, որտեղ կորոնավիրուսի նոր հիմնամանրԷ են արձանագրել, գրանցվել Է վարակումների թվի ռեկորդային օրական աճ՝ 36,8 հազար: Նախորդ ռեկորդը սահմանվել Էր դեկտեմբերի 20-ին: Հիսունից ավելի երկրներ դադարեցրել են Բրիտանիայի հետ ուղեւորային հաղորդակցությունը: ԵՄ-ը Մեծ Բրիտանիայի հետ սահմանները կփակի հունվարի 1-ին Եվրամիությունից երկրի վերջնականապես դուրս գալուց հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]