Միջազգային

Արցախյան երկրորդ պատերազմը Գերմանիային ստիպել է մտափոխվել ԱԹՍ-ների համար հրթիռներ գնելու հարցում

1 րոպեի ընթերցում

Արցախյան երկրորդ պատերազմը Գերմանիային ստիպել է մտափոխվել ԱԹՍ-ների համար հրթիռներ գնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա պատերազմը Գերմանիայի խորհրդարանին ստիպել է մտափոխվել անօդաչու թռչող սարքերի համար հրթիռներ գնելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է գերմանական հեղինակավոր Deutsche Welle պարբերականը:

Լրատվամիջոցը նշում է, որ Գերմանիան մոտակա ամիսներին ձեռք կբերի իսրայելական արտադրության հինգ նոր Heron TP ԱԹՍ-ներ, որոնք կարողանում են օդում մնալ ավելի քան 30 ժամ և, նույնիսկ, եղանակային վատ պայմաններում փոխանցել երկրի վրա գտնվող օբյեկտների ճշգրիտ կոորդինատները: Գերմանիայի Պաշտպանության նախարարությունը մտադիր է ԱԹՍ-ները զինել համապատասխան հրթիռներով, սակայն Բունդեսթագը դեմ է արտահայտվել այդ որոշմանը:

Գերմանիայի խորհրդարանում նշել են, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց, որ անօդաչու թռչող սարքերը ոչ միայն պաշտպանվելու համար են, քանի որ այդ պատերազմը վարում էին հենց ԱԹՍ-ները: Այս հանգամանքը Գերմանիային հետ է պահել ԱԹՍ-ների համար մարտական հրթիռներ գնելու մտքից, որպեսզի այն հավելյալ գրգռիչ ազդեցություն չունենա թշնամիների վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում