Միջազգային

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 249 709 մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը, որը հավաքագրում է դաշնային և տեղական իշխանությունների, ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները:

Վերջին ռեկորդային թիվը գրանցվել էր դեկտեմբերի 17-ին. հաստատվել էր 247 հազար դեպք:

Համալսարանի տվյալներով՝ երկրում մեկ օրում մահացել է 2814 պացիենտ: Համավարակի տարածումից ի վեր ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 17,4 մլն դեպք: Վարակի հետևանքով մահացել է 313 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում