Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալացիները Թուրքիան սկսել են ընկալել որպես աշխարհի համար ահագնացող սպառնալիք

Իտալացիները Թուրքիան սկսել են ընկալել որպես աշխարհի համար ահագնացող 
սպառնալիք

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Իտալիայում հեղինակավոր հետազոտական կենտրոնների  կողմից կազմակերպված հարցումների համաձայն՝  Իտալացիները կարծում են, որ Թուրքիան աշխարհի համար սպառնալիք հանդիսացող ամենավտանգավոր երկրներից մեկն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC գործակալության թուրքական բաժինը։

Միջազգային հարաբերությունների ոլորտում Իտալիայի ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի՝  Միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (ISPI)  և Ipsos հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցումների միջոցով ուսումնասիրվել է իտալացիների տեսակետը արտաքին քաղաքականության վերաբերյալ: Ըստ հարցման արդյունքների, վերջին 5 տարիներին Թուրքիան բավականին մեծ «առաջընթաց» է գրանցել  և առաջին անգամ մտել Իտալացիների համար ամենամեծ սպառնալիք հանդիսացող  3 երկրների մեջ։

Ըստ BBC-ի՝ «Ո՞ր երկիրն է աշխարհի համար ամենամեծ սպառնալիքը հանդիսացող երկիրը» հարցին Իտալացիների 27 տոկոսը պատասխանել է, որ Չինաստանը, 15 տոկոսը՝  Իրանը, իսկ 14 տոկոսը՝ Թուրքիան։ 2019 թվականին անցկացված նույն հարցման համաձայն Իտալացիների միայն 8%-ներ Թուրքիային վտանգավոր համարում, իսկ 2018-ին՝ 3%-ը։

ISPI հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Պաոլո Մագրին , գնահատելով հարցման արդյունքները, նշում է, որ Իտալացիների կողմից Թուրքիայի՝ որպես  սպառնալիք հանդիսացող երկիր ընկալմանը նպաստել են վերջինիս էլ ավելի ագրեսիվ բնույթ ստացած արտաքին քաղաքականությունը, Արևելյան միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի հետ լարվածության աճը, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում ռազմական միջամտության դեպքերը։

Սեդրակ Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]