Միջազգային

Գուտերեշը նախազգուշացրել է աշխարհում վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկման մասին

1 րոպեի ընթերցում

Գուտերեշը նախազգուշացրել է աշխարհում վերջին  80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկման մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ աշխարհի երկրները կարող են բախվել վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Գուտերեշն այս մասին ասել է Նոբելյան մրցանակի համաժողովի նիստում:

«Կորոնավիրուսային համաճարակի սոցիալական և տնտեսական հետեւանքները հսկայական են, եւ դրանք շարունակում են ուժեղանալ։ Ոչ մի պատվաստանյութ չի կարող շտկել վնասը, որն արդեն հասցվել է ։ Մենք կանգնած ենք ութ տասնամյակների ընթացքում խոշորագույն գլոբալ ռեցեսիայի առջև», - ասել է Գուտերեշը:

Նրա խոսքով ՝ այժմ մոլորակի վրա աճում է ծայրահեղ աղքատությունը, սովի վտանգ կա:

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ երկրները չեն կարողացել միավորվել կորոնավիրուսի նետած մարտահրավերի դեմ:

«Համաճարակը ճգնաժամ է, որը ոչ մի այլ բանի նման չէ: Նրա օրոք աշխարհը բախվում է ընդհանուր թշնամու հետ ։ Ցավոք, երկրների կառավարությունները համատեղ պատասխան չձեռնարկեցին այդ գլոբալ սպառնալիքին», - կարծում է ՄԱԿ-ի ղեկավարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում