Քաղաքականություն

Երևանում ընթանում են անհնազանդության ակցիաներ վարչապետի հրաժարականի պահանջով

1 րոպեի ընթերցում

Երևանում ընթանում են անհնազանդության ակցիաներ վարչապետի հրաժարականի պահանջով

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում քաղաքացիական անհնազանդության բողոքի գործողությունները շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցարարների պահանջն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում: Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյան լրագրողների հետ զրույցում նշեց, որ պահանջը մեկն է՝ Փաշինյանի հրաժարականը:

Քաղաքացիները սկսեցին փողոցով երթ իրականացնել: Ոստիկանները քաղաքացիներին հորդորեցին մայթ անցնել: Ոստիկանները բերման ենթարկեցին Գեղամ Մանուկյանին: Քաղաքացիները Սայաթ-Նովա փողոցով շարունակեցին երթը:

Ավելի վաղ մի խումբ քաղաքացիներ փակել էին Մոլդովական-Թոթովենց փողոցների խաչմերուկը: Անհնազանդության ակցիաներ են ընթանում նաև Երևանի այլ փողոցներում ևս:

«Հայրենիքի փրկության շարժում» «Ֆեյսբուք»-ի էջը հայտնում է, որ Երևանում մեկնարկել է Արժանապատվության երթ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Քաղաքացիները Երեւանի տարբեր հատվածներից երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում