Երևան

Այս պահին Երևանի հանրային տրանսպորտում խախտումներ արձանագրող հսկիչներ չկան

2 րոպեի ընթերցում

Այս պահին Երևանի հանրային տրանսպորտում խախտումներ արձանագրող հսկիչներ չկան

Այս պահին հանրային տրանսպորտում խախտումներ արձանագրող հսկիչներ չկան, սակայն այդ ուղղությամբ աշխատանքեր են տարվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը: 

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերահսկվելու, որ մարդիկ վճարեն տրանսպորտի ուղեվարձը՝ Հարությունյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ ներկայում աշխատանքներ են տարվում։  

«Ներկայում  աշխատանքներ տարվում են այդ  մասով, առաջիկա քայլերի մասին կհայտարարվի: Այս պահին հսկիչներ չկան, որոնք տուգանքներ են դուրս գրում։ Այո, կան մարդիկ, որ հետևում են աշխատանքին, մարդկանց օգնում են, դրանք հսկիչներ չեն, քաղաքապետարանի հասարակական կարգի ապահովման աշխատողներն են, որոնք զուտ մոնիթորինգ են իրականացնում»,-ասել է Վազգեն Հարությունյանը: 

Խոսելով նաև տրանսպորտում ծանրաբեռնված երթևեկելու խնդրի մասին՝ Հարությունյանն ասել է, որ հիմա արդեն նման խնդիրներ չպետք է լինեն։  

«Այդ մասով խնդիր կար հունվար ամսվա ընթացքում, հիմա բավականին կարգավորված է, նման խնդիր պետք է չլինի։ Կար խնդիր վարորդների հավաքագրման հետ կապված, քանի որ 171 նոր ավտոբուս էինք մտցրել երթուղիներ, հիմա խնդիրը գրեթե կարգավորված է, և երթուղիներում պակաս շարժակազմ այս պահին մեծ մասամբ չկա»,-նշել է Հարությունյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում