Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՄԱԿ-ն ընդունված բանաձևով Ռուսաստանին կոչ է անում հեռանալ Ղրիմից

ՄԱԿ-ն ընդունված բանաձևով Ռուսաստանին կոչ է անում հեռանալ Ղրիմից

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 8-ի առավոտյան ընդունել է բանաձևեր, որոնցից մեկը վերաբերում է Ռուսաստանի և Ղրիմի իրավիճակին: «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, հայտնում է, որ Գլխավոր ասամբլեան 63 կողմ , 17 դեմ և 62 ձեռնպահ քվեարկությամբ ընդունել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Ուկրաինայի Սևաստոպոլ քաղաքի, ինչպես նաև Սև ծովի և Ազովի ծովի մի մասի ռազմականացման խնդիրը» բանաձևը: 

«Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես  օկուպացնող ուժ, անհապաղ, ամբողջովին և անվերապահորեն պետք է հեռացնի իր զինված ուժերը Ղրիմից և առանց հապաղելու դադարեցնի Ուկրաինայի տարածքի ժամանակավոր օկուպացան»,- նշված է բանաձևում։

Ուկրաինայի ներկայացուցիչը, որը ներկայացրել է բանաձևը, ասել է, որ Ռուսաստանը, օկուպացնելով Ղրիմը և այն դարձնելով հզոր ռազմական ֆորպոստ, խախտում է միջազգային իրավունքը և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը: Իր հերթին Ռուսաստանի ներկայացուցիչը մինչև բանաձևի ընդունումը նշել է դրա քաղաքականացված բնույթը: Ըստ նրա՝ երրորդ տարին է՝ Ուկրաինան իր բանաձևերով շեղում է ՄԱԿ-ին, չնայած՝ Ղրիմի ժողովուրդը ապագայի մասին իր որոշումը արդեն կայացրել է հանրաքվեի միջոցով: 

Մերի Վարդումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]