Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Դանիացի պատգամավորը կարևորել է խորհրդարանում ցեղասպանությունները դատապարտող բանաձևերի ընդունումը

Դանիացի պատգամավորը կարևորել է խորհրդարանում ցեղասպանությունները 
դատապարտող բանաձևերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենը կարևոր է համարել, որպեսզի երկրի խորհրդարանն ընդունի ցեղասպանությունները դատապարտող մի շարք բանաձևեր, որոնց թվում նաև հայերի ու եզդիների ցեղասպանություններն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռասմուսենը ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ հանդիպման ընթացքում:

«Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ իր հետ հանդիպելու ցանկություն հայտնելու համար, ինչը, ըստ նրա, վկայում է Լարս Ասլան Ռասմուսենի՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ ուշադրություն և վերաբերմունք ունենալու մասին: Պատգամավորը տեղեկացրել է, որ Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներն են»,- ասված է ՀՀ Ազգային ժողովի կայքում տարածված հաղորդագրությունում:

Զրուցակիցները խոսել են եզդի համայնքի խնդիրների մասին՝ կապված լեզվի, կրոնի և մշակույթի պահպանության հետ: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ դպրոցներում եզդիները հնարավորություն ունեն սովորելու իրենց մայրենի լեզուն: Պատգամավորը խոսել է Սինջարի ցեղասպանությունից, հետաքրքրվել Դանիայի խորհրդարանի կողմից դրա ընդունման հնարավորությունից: 

ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Ըստ Լարս Ասլան Ռասմուսենի՝ Դանիայի խորհրդարանում պետք է ընդունվեն ցեղասպանություններ դատապարտող մի շարք բանաձևեր, որոնց թվում են եզդիներինը և հայերինը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]