Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանը հայտնեց Վազգեն Մանուկյանի հետ նախատեսվող հանդիպման մասին

Էդմոն Մարուքյանը հայտնեց Վազգեն Մանուկյանի հետ նախատեսվող հանդիպման 
մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախատեսվում է ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԼՀԿ-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի և ընդդիմադիր 16 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումներում:

Նա նշեց, որ ունեցել են շփումներ, կոնսուլտացիներ 16 ուժերի համակարգող մարմնի ներկայացուցչի հետ: 

«Մեզ իրազեկվել է, որ 16 ուժերը որոշում են կայացրել առաջադրելու Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ որպես իրենց միասնական թեկնածու: Բնականաբար, շատ հարգանքով ենք մոտենում ցանկացած ուժի վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին: Եվ մենք էլ իրազեկել ենք, որ մենք որպես խորհրդարանական ուժ, վարչապետի թեկնածուով ենք ընտրություններին մասնակցել և հետևաբար ունենք վարչապետի թեկնածու»,-ասաց Մարուքյանն ու հավելեց, որ իրարից հարգանքով բաժանվել են:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ բնականաբար կլինի հանդիպում Վազգեն Մանուկյանի հետ: «Կա նման նախաձեռնություն: Պետք է հանդիպենք, կխոսենք, կշփվենք: Կարծում եմ, որ չպետք է ասենք՝ չէ, իմն է ամենաճիշտը, ես պետք է այսպես անեմ, կամ մյուսն ասի՝ իմն է ամենաճիշտը: Այլապես չի ստացվի միասնական որևէ գործողություն, միասնական որևէ շարժում՝ այդ թվում նաև «Իմ քայլը» դաշինիքի հետը»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am