1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վիսկոնսինի Գերագույն դատարանը մերժել է Թրամփին՝ վերանայել ընտրությունների արդյունքները

Վիսկոնսինի Գերագույն դատարանը մերժել է Թրամփին՝ վերանայել ընտրությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիսկոնսինի Գերագույն դատարանը դեկտեմբերի 3-ին հայտարարել Է, որ չի քննի ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի հայցն ամերիկյան այս նահանգում նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել Է Associated Press գործակալությունը, դատարանների մեծ մասը եկել Է այն եզրակացության, որ հայցը, որը ներկայացվել Է ավելի վաղ այս շաբաթ, պետք Է քննել ավելի ցածր ատյանի դատարանում:

Հայցի նպատակը եղել Է Վիսկոնսինի դատական իշխանություններին համոզել՝ չհաշվել ավելի քան 200 հազար քվեաթերթիկները, որոնք ստացվել են նահանգի «դեմոկրատական» շրջաններից: Այդ նախաձեռնության հաջողության դեպքում Թրամփը ռեալ հնարավորություն կունենար Վիսկոնսինում հասնել իր օգտին ընտրությունների արդյունքների վերանայման. պաշտոնական տվյալների համաձայն, այնտեղ նա Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենին զիջել Է մոտավորապես 20 հազար ձայն: Թրամփի շտաբի իրավաբանները ներկայում փորձում են մի քանի նահանգներում դատարանների միջոցով հասնել ընտրությունների արդյունքների վերանայման, բայց դեռեւս նրանց ջանքերն արդյունքներ չեն տվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]