Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները մտադիր են շարունակել ակցիաները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը պահանջող քաղաքացիները մտադիր են շարունակել բողոքի ակցիաները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հերթական բողոքի ակցիայի ավարտին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը:
«Պայքարը շարունակվելու է ամեն օր: Մենք օգտագործելու ենք բոլոր օրինական մեթոդները, որպեսզի հասնենք Փաշինյանի հրաժարականին»,- նշեց Վարդանյանը:
Նոյեմբերի 11-ից խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունները հանրահավաքներ ու բողոքի տարատեսակ ակցիաներ են անցկացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: