Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Աֆեյանի «Moderna»-ն մտադիր է մինչև տարեվերջ սկսել Covid-19-ի պատվաստանյութի մատակարարումը Սինգապուր

Աֆեյանի «Moderna»-ն մտադիր է մինչև տարեվերջ սկսել Covid-19-ի պատվաստանյութի 
մատակարարումը Սինգապուր

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությանը մտադիր է մինչև տարեվերջ սկսել Covid-19-ի սեփական պատվաստանյութի մատակարարումը Սինգապուր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է ընկերության տնօրեն Ստեֆան Բանսելը:

«Ակնկալում ենք, որ մատակարարումը կսկսենք արդեն դեկտեմբեր ամսին»,- նշել է Բանսելը:

Դեռ չի նշվում, թե որքան է կազմելու Սինգապուր ուղարկվող պատվաստանյութերի խմբաքանակը:

Նոյեմբերի 16-ին Moderna-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]