Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրաքը ցանկանում է այլ երկրների հետախուզությունների հետ համագործակցել ԻՊ-ի դեմ պայքարելու համար

Իրաքը ցանկանում է այլ երկրների հետախուզությունների հետ համագործակցել ԻՊ-ի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքը ցանկանում Է այլ երկրների հետախուզությունների հետ համագործակցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել Է Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ահաբեկիչների բջիջներ եւ խմբեր կան Իրաքի որոշակի շրջաններում…, եւ դա անդրադառնում Է Իրաքի անվտանգության ոլորտի իրադրության վրա, բայց իրավիճակը փոխվել Է ԻՊ-ի անկումից հետո: Սակայն մենք համագործակության կարիք ունենք այլ երկրների հետ հետախուզության բնագավառում, ինչպես նաեւ սպառազինության եւ պատրաստության ոլորտում… Ինչ վերաբերում Է զորքերի լրիվ դուրսբերմանը, ապա մենք խոսում ենք մարտական ուժերի մասին»,-ասել Է Հուսեյնը:

Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ին ձայների մեծամասնությամբ քվեարկել Է երկրի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերման օգտին, ինչպես նաեւ արտահայտվել Է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հետ համագործակցության ձեւաչափի վերանայման օգտին:

Դրանք պատասխանն են դարձել Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի անցկացրած այն գործողությանը, որի արդյունքում լույս հունվարի 3-ի գիշերը սպանվեց իրանցի գեներալ, Իսլամական հեղավոխության պահապանների զորակազմի հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանին եւ Իրաքի շիա աշխարհազորայինների փոխղեկավար Աբու Մահդի ալ-Մուխանդիսը: Այդ իրադարձություններից հետո ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Իրաքի զինվորականներին Է փոխանցել մի շարք օբյեկտներ, որտեղ մինչ այդ տեղաբաշխված Էին ամերիկացի զինվորականներ, այդ թվում՝ մի շարք ավիաբազաներ եւ կոալիցիայի ռազմական խորհրդականների կենտրոնակայանը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել Էր, որ միջազգային կոալիցիայի զորքերն ամբողջությամբ դուրս կբերվեն Իրաքից երեք տարվա ընթացքում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիմտոֆեր Միլլերն ավելի վաղ հայտարարել Էր, որ ամերիկյան զորակազմի թվաքանակն Իրաքում մինչեւ 2021 թվականի հունվարի 15-ը կկրճատվի մինչեւ 2,5 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am