Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

Թրամփը կրկին պահանջել է վերանայել նախագահական ընտրությունների արդյունքները

Թրամփը կրկին պահանջել է վերանայել նախագահական ընտրությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել Է նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման մասին եւ պահանջել վերանայել դրանք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Hill հրատարակությունը:

«Այդ ընտրություններում դեմոկրատները պարտվել են: Նրանք խարդախություն են արել: Դրանք եղել են կեղծված ընտրություններ»,-ասել Է Թրամփը մի խումբ հանրապետականների հետ Փենսիլվանիայում կազմակերպված հանդիպմանը:

«Մենք պետք Է շրջենք ընտրությունների արդյունքները»,-ասել Է Թրամփը, պնդելով, որ ինքը ապացույցներ ունի, որոնք անհրաժեշտ են քվեարկության արդյունքները փոխելու համար:

The Hill-ը հիշեցնում Է, որ մի շարք նահանգներում քվեարկության արդյունքները վերանայելու վերաբերյալ Թրամփի իրավաբանական թիմի ներկայացրած հայցերը մերժվել են եւ այդ նահանգներում ճանաչել դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ