Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄԷ-ն կասեցրել է վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին

ԱՄԷ-ն կասեցրել է վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունները կասեցրել է վիզաների տրամադրումը 13 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters միջազգային լրատվական գործակալությունը, վիզայի գործարքները դադարեցվել են հիմնականում մուսուլման բնակչություն ունեցող երկրների համար՝ անվտանգության նկատառումներով։

Պետությանը կից գործող աշխատանքի կենտրոնի կողմից հրապարակված փաստաթղթում նշված է, որ որոշումը հիմնված է ԱՄԷ իշխանությունների տարածած շրջաբերականի վրա, որն ուժի մեջ է մտել նոյեմբերի 18-ին։ Վերոնշյալ շրջաբերականը վերաբերում է Թուրքիային, Իրանին, Սիրիային, Սոմալիին, Ալժիրին, Քենիային, Աֆղանստանին, Իրաքին, Լիբանանին, Թունիսին, Պակիստանին, Լիբիային և Եմենին։

Reuters-ի տվյալներով՝ դեռևս հայտնի չէ, թե ինչից է բխում անվտանգության նկատառումներով կայացված այս որոշումը։ Թուրքիայում ԱՄԷ-ի դեսպանությունը և հյուպատոսությունը դեռևս թեմային առնչվող որևէ հայտարարություն չեն տարածել։ ԱՄԷ-ի Ինքնության և քաղաքացիության դաշնային գրասենյակը ևս չի տվել որևէ գնահատական։

Էմմա Արդարյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]