Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում հայտարարել են Իդլիբում զինյալների շարունակվող հանցագործությունների մասին

ՄԱԿ-ում հայտարարել են Իդլիբում զինյալների շարունակվող հանցագործությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Իդլիբում զինյալները շարունակում են հանցագործություններ կատարել, իրականացնում են խաղաղ բնակիչների եւ հումանիտար աշխատողների մահապատիժներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության (ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ) պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին:

«Մենք տագնապ առաջացնող հաղորդագրություններ ենք ստանում քաղաքացիական անձանց, ներառյալ հումանիտար աշխատողների շարունակվող ձերբակալությունների մասին Իդլիբում, Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, այն շրջաններում, որոնք գտնվում են «Հայաթ Հահրիր աշ-Շամ» եւ այլ զինված խմբավորումների հսկողության ներքո: Մենք նաեւ խորը տագնապ առաջացնող հաղորդագրություններ ենք ստանում ձերբակալություններից եւ այսպես կոչված «դատական գործընթացներից» հետո մահապատիժների մասին, որոնք անցկացվում են փաստական իշխանությունների կողմից»,-ասել Է նա: ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի տվյալներով, նոյեմբերի 18-ին «Հայաթ Հահրիր աշ-Շամ»-ի զինյալները հաստատել են, որ պահում են 28-ամյա լրագրողուհու եւ հումանիտար աշխատող Նուր աշ-Շալլոյին՝ «բարոյական» եւ «քրեական» հանցագործությունների մեջ մեղադրանքով:

Կինը ձերբակալվել Էր դեռ սեպտեմբերին, երբ զբաղվում Էր հարցերով, որոնք վերաբերում Էին կալանքի տակ վերցված նրա երեք երեխաներին: ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի տեղեկատվությամբ, Նուր աշ-Շալլոյին կարող Է մահապատիժ սպառնալ: Շամդասանիի խոսքով, վարչությունը նաեւ տեղեկատվություն ունի այն մասին, որ մի քանի մարդ արդեն մահապատժի են ենթարկվել «Հայաթ Հահրիր աշ-Շամ»-ի կողմից՝ հակամարտող կողմին, ներառյալ քրդական զինված խմբերին կամ սիրիական կառավարությանը, ենթադրյալ պատկանելության կամ աստվածանարգության, ամուսնական անհավատարմության, գողության կամ սպանության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am