Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուների թիվը զգալի աճել է

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուների թիվը զգալի աճել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուների թիվը զգալի աճել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշեց` նվիրատուների քանակը հազարապատիկ աճել է: 

«Այս պաին հաշվել ու նվիրատուների ճիշտ թիվ ներկայացնել ուղղակի անհնար է: Մենք գիտենք, որ ԱՄՆ-ում առնվազն 260 հազար մարդ է մասնակցել այս պրոցեսներին, Հայաստանի մասով ևս առնվազն այդքան: Եթե Հայաստանի sms հաղորդագրություններն էլ հաշվենք, ապա դա նշանակում է, որ Հայաստանում չափահաս բնակչությունը գրեթե ամբողջությամբ ներգրավված է եղել այս դրամահավաքին: Այստեղ մի կարևոր փաստ, որ ոչ միայն Սփյուռքում հավաքագրվեցին գումարներ, այլ այս 170 մլն-ի շատ լուրջ հատվածը` 60-70 մլն դոլարը հավաքագրվել է Հայաստանում»,-ասաց նա: 

Հայկակ Արշամյանը նշեց, որ այս դրամահավաքն ինքնին աննախադեպ է, սա համայն հայության հաջողությունն է: Հայությունն ամբողջովին նեգրավված է եղել այս գործում, դրա համար, Հայկակ Արշամյանի խոսքով, այն անվանեցին համահայկական շարժում: Պատերազմի օրերին համայն հայ ժողովուրդը համախմբվեց ուղղակի մեկ նպատակի շուրջ՝ օգնել Հայաստանին և Արցախին այս արհավիրքի ժամանակ:

«Հավաքագրված գումարից դեռ շատ լուրջ հատված ունենք մեր հաշիվներին: Մեր տեղական մարմինները, որոնք մինչև հիմա էլ շարունակում են դրահամավաքը, իրենց հաշիվներին էլ գումարներ ունեն: Առցանց նվիրատվությունները նույնպես շարունակվում են»,-ասաց նա:

Հիմնադրամի գործադիր տնօրենը կարևորեց ամսական նվիրատվությունների ձևաչափը: Նրա խոսքով, այդ դեպքում նվիրատվությունների հոսքը կանխատեսելի կլինի և դրա հիման վրա էլ կկազմվեն առաջիկա ծրագրերը: 

«Երբ հայտարարեցինք ամսական նվիրատվությունների մասին, մեկ շաբաթ հետո 2 հազարից ավելի մարդ առցանց միացան ամսական նվիրատվություններին, ինչը շատ կարևոր է: Եթե ամսական նվիրատվություններ լինեն, ապա հիմնադրամը կունենա կանխատեսում, թե 5 ամիս, 10 ամիս հետո որքան գումար կունենա: Կկազմենք 5 մլն դոլարի ծրագիր, այլ ոչ թե 10 մլն-ի համար: Մեր ուժերը չենք գերագնահատի կամ չենք թերագնահատի»,-հավելեց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am