Միջազգային

Ուկրաինան կալանք է դրել 44 ռուսաստանյան ինքնաթիռների վրա Ղրիմ ավիափոխադրումների պատճառով

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան կալանք է դրել 44 ռուսաստանյան ինքնաթիռների վրա Ղրիմ ավիափոխադրումների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետաքննիչների նյութերի, կալանք Է դրվել ռուսաստանյան ավիափոխադրողներից մեկի 44 մարդատար ինքնաթիռների վրա, որոնք խախտել են Ղրիմի տարածք մուտքի ու ելքի կարգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մինչդատական հետաքննությամբ պարզվել Է, որ ներկայում ՌԴ-ի 37 ավիաընկերություններ կանոնավոր ավիափոխադրումներ են իրականացնում բռնակցված թերակղզի՝ խախտելով ուկրաինական օրենսդրության նորմերը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նրանում նշվում Է, որ կալանք դնելը եւ հետագա հետաքննչական գործողությունների անցկացումը հնարավորություն կտա սահմանափակել այդ ավիափոխադրողների ինքնաթիռների թռիչքները, այդ թվում՝ եվրոպական երկրներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում