Միջազգային

ԵՄ-ն CureVac ընկերության հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նախնական պատվերի պայմանագիր է կնքել

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն CureVac ընկերության հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նախնական պատվերի պայմանագիր է կնքել

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) CureVac ընկերության հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նախնական պատվերի պայմանագիր է կնքել։ Սա արդեն հինգերորդ պայմանագիրն է արևմտյան դեղագործական ընկերության հետ: Այս մասին նոյեմբերի 17-ին Twitter-ում գրել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Այսօր մենք հաստատել ենք CureVac ընկերությունից եվրոպացիների համար կորոնավիրուսի դեմ ապագա պատվաստանյութի գնման նոր պայմանագիրը։ Սա արդեն 5-րդ նման պայմանագիրն է, ուստի, այս պահին մենք պատվաստանյութի 1,2 մլրդ չափաբաժին ենք նախապատվիրել։ Մենք հանձնառու ենք եվրոպացիներին մատչելի գնով անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի հասանելիություն ապահովելու խնդրում», - գրել է նա ՝ չճշտելով պայմանագրերի գումարը կամ մատակարարման հնարավոր ժամկետները:

Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը հստակեցրել է, որ CureVac-ի հետ պայմանագիրը նախատեսում է պատվաստանյութի սկզբնական 225 մլն չափաբաժինների առաքումը՝ լրացուցիչ խմբաքանակների գնման հնարավորությամբ:

Հինգ ընկերություններից ոչ մեկը, որոնց հետ ԵՄ-ն պայմանագրեր է կնքել, դեռ շուկա չի հանել իր պատվաստանյութերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում