Միջազգային

Moderna-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին

1 րոպեի ընթերցում

Moderna-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության նախնական տվյալներով՝ Covid-19-ի իրենց նոր պատվաստանյութը գրեթե 95 տոկոս արդյունավետություն է ցույց տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

Այդ արդյունքները չեն զիջում Pfizer ընկերության գրանցած արդյունքներին և ավելի մեծ վստահություն են ներշնչում, որ պատվաստանյութերը կօգնեն վերջ տալու համավարակին:

Երկու ընկերություններն էլ իրենց պատվաստանյութերը մշակելիս օգտագործել են խիստ նորարարական և փորձարարական մոտեցումներ: Moderna- ն ասել է, որ «հիանալի օր» է, և իրենք մտադիր են առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում դիմել պատվաստանյութը օգտագործելու հաստատում ստանալու համար: Այնուամենայնիվ, սա դեռ նախնական տվյալ է:

Փորձարկմանը ԱՄՆ-ում մասնակցել է 30 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում