Պաշտոնական

Արմեն Սարգսյան կոչ է անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյան կոչ է անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝ իրենց հոգու ներսում։

Բայց բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը:

Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն:

Այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով»,- ասված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում