ՀՀ նախագահ

ՀՀ նախագահի նստավայր են այցելել Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականներ

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի նստավայր են այցելել Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականներ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախաձեռնությամբ իրականացվող «Երևանյան քաղաքացիական ճամփորդություն» կրթական նախագծի շրջանակներում նախագահական նստավայր այցելած Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականների:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, աշակերտները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել համալիրի պատմությանը: Շրջայցի ավարտին նրանք հանդիպել են նախագահին:

Վահագն Խաչատուրյանը դպրոցականների հետ զրուցել է կրթության, գիտակից ու պատրաստված քաղաքացի դառնալու կարևորության և մի շարք այլ թեմաների մասին:

Հանդիպման ավարտին նրանք նախագահին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը տարբեր թեմաների վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում