Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Վրաստանին Թբիլիսիում. Ազգերի լիգա

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Վրաստանին Թբիլիսիում. Ազգերի 
լիգա

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի որակավորման 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Վրաստանին և հաղթեց:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին երկու թիմերը շատ ակտիվ էին, թե հարձակման գծում, թե` պաշտպանությունում: Հայաստանի ընտրանին օգտագործեց հակագրոհներից մեկում ստացած հնարավորությունը: Անվրեպ հարվածով աչքի ընկավ այս խաղում թիմի ավագ Գևորգ Ղազարյանը, ով խփեց իր 14-րդ գնդակը հավաքականում: Նույն Ղազարյանը րոպեներ անց նորից հնարավորություն ուներ գրավելու մրցակցի դարպասը, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին:

Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը կրկին ակտիվ էր: Սակայն 65-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում անփույթ գործեց Արման Հովհաննիսյանը և մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Վակոն: Հանդիպման վերջնամասում Հայաստանի ընտրանին մի քանի փոփոխություն կատարեց և փորձեց բեկել խաղի ընթացքը: Եվ Խոակին Կապառոսի թիմին հաջողվեց դա. 85-րդ րոպեին ստանալով գնդակը տուգանային հրապարակում` Սարգիս Ադամյանը խփեց ընտրանու հաղթական գնդակը:

Վրաստան-Հայաստան` 1:2:

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝  վերջին տուրում կմրցեն Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանինները: Այդ հանդիպումը որոշիչ նշանակություն ունի:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am