Էդուարդ Սպերցյանը մասնակցել է «Ալ Ահլի»-ի անհաջող խաղին
1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Ալ Ահլի»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը, արտագնա խաղում մրցել է «Ալ Կադիսիա»-ի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ալ Ահլի»-ն 3:2 հաշվով պարտվել է։
Էդուարդ Սպերցյանն «Ալ Ահլի»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Այժմ «Ալ Ահլի»-ն մրցաշարային աղյուսակում 7-րդն է։