Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակչում է
1 րոպեի ընթերցում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարի տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում Խաչանովը մրցեց ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող, աշխարհի 15-րդ ռակետ Լյորեն Թիենի հետ:
Մոտ 4 ժամ ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ 7:5, 4:6, 6:7 (6:8), 6:1, 6:4 հաշվով ու դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 50-րդն է։ Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում։ Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։