Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Ռեալ»-ը հաղթել է «Ինտեր»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ն՝ «Պորտու»-ին

1 րոպեի ընթերցում

Չեմպիոնների լիգա. «Ռեալ»-ը հաղթել է «Ինտեր»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ն՝ «Պորտու»-ին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին հիմնական փուլի հանդիպումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը, սեփական հարկի տակ ընդունելով Միլանի «Ինտեր»-ին, առավելության հասավ 2:1 հաշվով։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ խաղավարտին մոտ։

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Պորտու»-ի դարպասը։ Դորտմունդի «Բորուսիա»-ն 3:2 հաշվով հաղթանակ է հասել «Վիլիառեալ»-ի նկատմամբ։ Նույն հաշվով «Բետիս»-հաղթել է «Լիլ»-ին, իսկ «Ասթոն Վիլա»-ն՝ «Բրյուգե»-ին։ Հունական ԱԵԿ-ը առավելության է հասել ԼԱՍԿ-ի նկատմամբ՝ նվազագույն հաշվով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում