1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մինսկում բողոքի ակցիայի ժամանակ մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է

Մինսկում բողոքի ակցիայի ժամանակ մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում ընդդիմության ներկայացուցիչներն ակցիա են անցկացրել: Նրանք պլանավորել էին մոտենալ ակցիաներից մեկի ժամանակ զոհված Ալեքսանդր Տարաիկովսկու հիշատակին նվիրված հուշաքարին և քայլերթ կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ դրանից հետո սկսվել են ձերբակալությունները:

Իրավապահները ցուցարարներին ձերբակալում են մետրոյի կայարաններից մեկի մոտ, որտեղ կենտրոնացվել են մեծ քանակությամբ ուժայիններ և հատուկ տեխնիկա: Մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի մոտ է գտնվում հուշաքարը՝ նվիրված բողոքի ակցիայի ժամանակ զոհված Ալեքսանդր Տարաիկովսկու հիշատակին: Մարդիկ գալիս են ծաղիկներով: Հուշաքարին առաջին մոտեցողներին արդեն ձերբակալել են:

Ընդդիմության կողմնակիցները պլանավորում էին այդ շրջանում անցկացնել բողոքի քայլերթ, սակայն ուժայինները սկսել են ձերբակալությունները: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մինսկի կենտրոնում մետրոյի 14 կայարան փակ է, նկատվում են խափանումներ հեռախոսի ինտերնետի աշխատանքում:

Բելառուսում զանգվածային բողոքի ակցիաներ արդեն 4 ամիս է անցկացվում են: Դրանք սկսվել են օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո, երբ ԿԸՀ-ն հայտնեց, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.1 տոկոսը: Ընդդիմությունն այդ արդյունքները չի ընդունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]