Միջազգային

Վաշինգտոնի ոստիկանությունը ձերբակալել է նվազագույնը 20 մարդու Թրամփի կողմնակիցների և նրան դեմ հանդես եկողների միջև բախման ընթացքում

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնի ոստիկանությունը ձերբակալել է նվազագույնը 20 մարդու Թրամփի կողմնակիցների և նրան դեմ հանդես եկողների միջև բախման ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի ոստիկանությունը ձերբակալել է նվազագույնը 20 մարդու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և նրան դեմ հանդես եկողների միջև տեղի ունեցած բախման ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Washington Post-ը:

Բախումների ընթացքում մեկ անձ դանակի հարվածից ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, տուժել են նաև երկու ոստիկաններ: Ոստիկանների վնասվածքների աստիճանի մասին տեղեկատվություն չկա: Նշվում է, որ ցուցարարներից ոմանք զինված են եղել փայտերով, ձերբակալվածներից 4-ի մոտ հայտնաբերվել է հրազեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում