1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հարձակվել են թուրքական մզկիթի վրա

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հարձակվել են թուրքական մզկիթի վրա

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում  նոյեմբերի 12-ին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել Կրոնական գործերի թուրք-իսլամական միությանը պատկանող «Մասջիդ-ի Աքսա» մզկիթը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը։

Բեռլինի Վեդինգ թաղամասում գտնվող մզկիթի պատերին և հարակից թեյարանի պատուհաններին հայտնաբերվել են ռասայական և կրոնական գրություններ, որտեղ կան թուրքերին, իսլամին, և մուսուլմաններին վիրավորող արտահայտություններ։ Մզկիթների ասոցիացիայի նախագահ Սինասի Յաշարը հայտարարել է, որ իրենք սպասում են, որ ոստիկանությունը քայլեր կձեռնարկի այս հանցագործությունը իրականացրած մարդկանց հայտնաբերելու և պատժելու համար, և չնայած  շարունակվող կրոնական, ռասայական, և լեզվական ճնշումներին իրենք շարունակելու են ապրել Գերմանիայում։ Նա նշել է, որ այս հարձակումը վերջին շրջանում տեղի ունեցած արդեն երկրորդ հարձակումն էր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]